Գլխավոր էջ » Հոդվածներ » Նորություններ

Samsung-ը պաշտոնապես ներկայացրեց Galaxy S4 սմարթֆոնը:


Սամսունգ ընկերությունը վերջապես ներկայացրեց երկար սպասված Galaxy S4 սմարֆոնը: Այսպիսով Galaxy S4-ը արտաքին դիզայնով շատ նման է Galaxy S3-ին, սակայն S4-ը չափսերով ավելի փոքր է S3-ից: Սմարֆոնի երկարությունը 136.6 մմ է, լայնությունը՝ 69.8մմ (S3-70.66մմ), իսկ հաստությունը՝ 7.9մմ (S3-8.6մմ): Սակայն S4-ի ավելի փոքր կորպուսում տեղադրված է համեմատաբար ավելի մեծ 1920x1020 թողունակությամբ  էկրան (5 դյույմ):



Շուկայից կախված Galaxy S4-ը հասանելի կլինի երկու տարբերակով՝ 1.9 Ghz 4 միջուկով  Snapdragon 600 պրոցեսորով և 1.6Ghz 8 միջուկով Exynos 5 Octa պրոցեսորով: Galaxy S4-ի օպերատիվ հիշողությունը 2Գբ է, իսկ ներքին հիշողությունը մոդելից կախված 16/32/64 ԳԲ: Հեռախոսի հիշողությունը հնարավոր է շատացնել ևս 64 Գբ-ով՝ դրան microSD հիշողության քարտ կցելով:   Galaxy S4-ն ունի 2 տեսախցիկ՝ 13 մեգապիքսելանոց հետևի մասում և 2 մեգապիքսելանոց՝ առջևի։ Երկու տեսախցիկներն էլ նկարահանում են 1080p որակով վիդեոներ: Հնարավորություն կա նաև միաժամանակ լուսանկարել 2 տեսախցիկներով։ 



Galaxy S4-ի հետաքրքիր ֆունկցիաներից են նաև Smart Pause, Smart Scroll, Air View և Air Gesture նորարարությունները:

Smart Pause-երբ օգտագործողը դադարում է նայել հեռախոսին տեսանյութն ավտոմատ կանգ է առնում, իսկ երբ նորից նայում է էկրանին՝ ավտոմատ միանում է:

Smart Scroll - սմարֆոնը հետևում է օգտագործողի գլխի շարժումներին և ավտոմատ թերթում էջերը:



Air View - այս ֆունկցիան թույլ է տալիս առանց էկրանին դիպչելու տեսնել հաղորդագրության տեքստը կամ ֆոտոալբոմի լուսանկարները:

Air Gesture - այս ֆունկցիան թույլ է տալիս առանց էկրանին դիպչելու կառավարել հեռախոսը կամ կատարել զանգեր:



Galaxy S4-ը պարունակում է GSM, HSPA+, LTE, Wi-Fi 802.11, NFC, Bluetooth 4.0 ինտերֆեյսներ և աշխատում է Android 4.2.2 Jelly Bean համակարգով: Սմարֆոնը նաև ներառում է խոնավության և ջերմաստիճանի սենսորներ:

Կատեգորիա: Նորություններ | Ավելացրեց: Vkenik (18.03.2013)
Դիտումներ: 1119 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]