Գլխավոր էջ » Հոդվածներ

Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 14
Ցուցադրված նյութերը: 1-14


Ռուսական հայտնի Odnoklassniki..ru սոցիալական կայքն այսօր դարձավ 7 տարեկան: 2002թ. բրիտանական i-CD Publishing ընկերությունում աշխատող ռուս ծրագրավորող Ալբերտ Պոպկովը գրանցեց համանուն դոմեյնը, իսկ 4 տարի անց համացանցում հայտնվեց այդ սոցիալական կայքը: 2007թ. սեպտեմբերին Պոպկովը վաճառեց պրոյեկտի 30%-ը լատվիական Forticom ընկերությանը: Մեկնարկից 9 ամիս անց սոցիալական կայքն արդեն ուներ մոտ կես միլիոն գրանցված օգտատերեր: 2008թ. ամռանը կայքում գրանցված էին 20 միլիոն օգտատերեր, իսկ 2009թ. փետրվարին գրանցված օգտատերերի թիվը հատեց 30 միլիոնի սահմանը: 2008թ. սեպտեմբերին կայքը վաճառվեց Mail.ru ընկերությանը, իսկ հիմնադիր Ալբերտ Պոպկովը հեռացավ գլխավոր տնօրենի պաշտոնից: Այժմ այդ կայքի օրական այցելուների թիվը 40 միլիոն է, որից մոտ 770.000-ը Հայաստանից են:

Odnoklassniki.ru կայքը ստացել է նաև մի շարք մրցանակներ և մի քանի անգամ ճանաչվել է Ռունետի լավագույն կայք, սակայն Ռուսաստանում և մի շարք ԱՊՀ երկրներում այս կայքը չի հանդիսանում առաջատար սոցիալական կայք: Ռուսաստանում ավելի շատ օգտվում են Vkontakte սոցիալական ցանցից, իսկ Հայաստանում Facebook-ից: Odnoklassniki.ru կայքում այժմ գրանցված են ավելի քան 205 միլիոն օգտատերեր: Հիշեցնեմ, որ Ֆեյսբուքում գրանցված են մեկ միլիարդից ավել օգտատերեր:
Նորություններ | Просмотров: 1155 | Добавил: Vkenik | Дата: 26.03.2013 | Комментарии (0)

Նորություններ | Просмотров: 1192 | Добавил: Vkenik | Дата: 26.03.2013 | Комментарии (0)


Դիտեք և մեկնաբանեք


Նորություններ | Просмотров: 1187 | Добавил: Vkenik | Дата: 26.03.2013 | Комментарии (0)


Google Translate ծառայությունում ավելացել է նոր հնարավորություն,  որը թույլ է տալիս ստեղծել անհատական զրուցարան և դրա մեջ պահպանել կատարված թարգմանությունները: Այսպիսով Phrasebook-ում թարգմանված բառեր կամ նախադասություններ պահպանելու համար անհրաժեշտ է սեղմել ներքևում գտնվող աստղի վրա:


Նորություններ | Просмотров: 1092 | Добавил: Vkenik | Дата: 26.03.2013 | Комментарии (0)

Սոցկայքում հայ օգտատերերի թիվը չի ավելանում, բայց ավելանում են ցանցում անցկացրած ժամերը:

Одноклассники-ին արդեն խոսում է հայերեն

«Համադասարանցիներ» սոցցանցի վեբ տարբերակը արդեն խոսում է հայերեն: Հայերը վիրտուալ բնակության համար նախընտրում են նարնջագույն հարթակը odnoklassniki.ru-ն դեռևս ամենատարածվածն է Հայաստանում: Թվերով սա ապացուցում է հենց ռուսական սոցցանցի պատվիրակությունը: Մարիա Լապուկը մի քանի օր Հայաստանում էր, ասում է, Одноклассники-ում հայ օգտատերերի թիվը չի ավելանում, բայց ավելանում են ցանցում անցկացրած ժամերը: 

Նորություններ | Просмотров: 890 | Добавил: Vkenik | Дата: 26.03.2013 | Комментарии (0)


Google ընկերությունն ինչ ուզում անում է ինտերնետում և ցանկացած ժամանակ փակում կամ բացում է նոր ծառայություններ: Եվ սա այն դեպքում, երբ փակվող ծառայությունները այդքան էլ անպիտան չեն ու դրանցից օգտվում են միլիոնավոր օգտատերեր: Օրինակ ս.թ. հուլիսից այլևս չի գործելու Google Reader ծառայությունը, որի միջոցով հնարավոր է մի վայրում հավաքել բոլոր կայքերի գրառումներն ու նորությունները ու հեշտությամբ կարդալ դրանք RSS հոսքերի շնորհիվ: Անկեղծ ասած ես առայժմ չեմ հասկանում, թե ինչ նպատակ ունի դադարեցնել այդպիսի հաջողակ ու շատ օգտատերեր ունեցող ծառայությունը, բայց երևի Google-ի աշխատակիցներն ավելի լավ գաղափարներ ունեն այդ ծառայության շուրջ: 
Նորություններ | Просмотров: 871 | Добавил: Vkenik | Дата: 24.03.2013 | Комментарии (0)


Նորություններ | Просмотров: 1115 | Добавил: Vkenik | Дата: 22.03.2013 | Комментарии (0)


Android և iOS համակարգերով աշխատող պլանշետների և սմարթֆոնների համար նախատեսված հայտնի  Subway Surfers խաղը հնարավոր է նաև խաղալ անհատական համակարգչի վրա՝ Windows օպերացիոն համակարգում: Խաղում անհրաժեշտ է խուսափել գնացքների և այլ պատնեշների հետ բախումից ու հավաքել հնարավորինս շատ միավորներ ու բոնուսներ:
Նորություններ | Просмотров: 1565 | Добавил: Vkenik | Дата: 18.03.2013 | Комментарии (0)


Սամսունգ ընկերությունը վերջապես ներկայացրեց երկար սպասված Galaxy S4 սմարֆոնը: Այսպիսով Galaxy S4-ը արտաքին դիզայնով շատ նման է Galaxy S3-ին, սակայն S4-ը չափսերով ավելի փոքր է S3-ից: Սմարֆոնի երկարությունը 136.6 մմ է, լայնությունը՝ 69.8մմ (S3-70.66մմ), իսկ հաստությունը՝ 7.9մմ (S3-8.6մմ): Սակայն S4-ի ավելի փոքր կորպուսում տեղադրված է համեմատաբար ավելի մեծ 1920x1020 թողունակությամբ  էկրան (5 դյույմ):
Նորություններ | Просмотров: 1118 | Добавил: Vkenik | Дата: 18.03.2013 | Комментарии (0)

Նորություններ | Просмотров: 1383 | Добавил: Vkenik | Дата: 11.03.2013 | Комментарии (0)


Այսօր կանդրադառնանք mouselock օնլայն ծառայությանը: Պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ. գտնվելով աշխատանքի վայրում կամ տանը անհրաժեշտություն է առաջանում որոշակի ժամանակով հեռանալ համակարգչի էկրանի մոտից: Եթե Ձեր բացակայության ժամանակ որևէ մեկը շարժում է Ձեր համակարգչի մկնիկը, ապա տվյալ պահին Ձեր էլ. փոստին ստանում եք հաղորդագրություն այն մասին, որ ինչ-որ մեկը շարժել է Ձեր մկնիկը և փորձում է օգտվել Ձեր համակարգչից: Այս ծառայության առաձնահատկությունն այն է, որ Ձեր էլ. փոստին է ուղարկվելու նաև մկնիկ շարժող անձնավորության լուսանկարը: Այսինքն մկնիկը շարժվելու դեպքում ծառայությունը համակարգչի Web camera-ով ավտոմատ լուսանկարում է մկնիկը շարժողին ու ուղարկում լուսանկարը: Ծառայությունից օգտվելը շատ պարզ է: Անհրաժեշտ է մուտք կատարել Ձեր Google հաշվի միջոցով, այնուհետև մկնիկով սեղմել 1-10 թվերից որև մեկի վրա: 

Նորություններ | Просмотров: 1074 | Добавил: Vkenik | Дата: 11.03.2013 | Комментарии (0)

 
Մարտ 08, 2013 | 10:22 

Նորություններ | Просмотров: 1065 | Добавил: Vkenik | Дата: 08.03.2013 | Комментарии (0)