Գլխավոր էջ » Հոդվածներ » Նորություններ

Одноклассники-ին արդեն խոսում է հայերեն

Սոցկայքում հայ օգտատերերի թիվը չի ավելանում, բայց ավելանում են ցանցում անցկացրած ժամերը:

Одноклассники-ին արդեն խոսում է հայերեն

«Համադասարանցիներ» սոցցանցի վեբ տարբերակը արդեն խոսում է հայերեն: Հայերը վիրտուալ բնակության համար նախընտրում են նարնջագույն հարթակը odnoklassniki.ru-ն դեռևս ամենատարածվածն է Հայաստանում: Թվերով սա ապացուցում է հենց ռուսական սոցցանցի պատվիրակությունը: Մարիա Լապուկը մի քանի օր Հայաստանում էր, ասում է, Одноклассники-ում հայ օգտատերերի թիվը չի ավելանում, բայց ավելանում են ցանցում անցկացրած ժամերը: 

 

Սոցիալական ցանցերը շփումից բացի արդեն նորություններ ստեղծող ու տարածող հարթակներ են: Այդտեղ կարելի է գտնել սկանդալային պատմություններ, հերոսներ ու կարդալ բամբասանքներ: Facebook-ը համաշխարհային լիդեր է, բայց ոչ Հայաստանում: Մեր երկրում Одноклассники ամեն օր այցելու է 780 հազ մարդ, որոնցից 272 հազարը բջջային տարբերակի օգտատերեր են: Երկրորդ տեղ զբաղեցնող Facebook-ն ամեն օր այցելու է 150 հազ մարդ:

 

Հայաստանում Одноклассники-ին ավելի շատ նախընտրում են տղամարդիկ, օգտագործողների 60 տոկոսն արական, 40 տոկոսն իգական սեռի են: Պավել Դուռովի Вконтакте սոցցանցերի թոփ հորիզոնականում զբաղեցնում է միայն 3-րդ տեղը: Odnoklassniki-ում այցելուների 48 տոկոսը լսում են երաժշտություն, 36տոկոսը խաղում խաղեր և միայն 14 տոկոսն օգտվում են վճարովի ծառայություններից: Շուտով նարնջագույն սոցցանցը կներկայանա նոր անակնկալով. Одноклассники-ին փակագծերը չի բացում, բայց նոր ծառայությունը կապված կլինի էլեկտրոնային առևտրի հետ:

 

    Կատեգորիա: Նորություններ | Ավելացրեց: Vkenik (26.03.2013)
    Դիտումներ: 890 | - Վարկանիշ -: 0.0/0
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
    [ Գրանցում | Մուտք ]