Գլխավոր էջ » Հոդվածներ » Նորություններ |
Սոցկայքում հայ օգտատերերի թիվը չի ավելանում, բայց ավելանում են ցանցում անցկացրած ժամերը:«Համադասարանցիներ» սոցցանցի վեբ տարբերակը արդեն խոսում է հայերեն: Հայերը վիրտուալ բնակության համար նախընտրում են նարնջագույն հարթակը odnoklassniki.ru-ն դեռևս ամենատարածվածն է Հայաստանում: Թվերով սա ապացուցում է հենց ռուսական սոցցանցի պատվիրակությունը: Մարիա Լապուկը մի քանի օր Հայաստանում էր, ասում է, Одноклассники-ում հայ օգտատերերի թիվը չի ավելանում, բայց ավելանում են ցանցում անցկացրած ժամերը:
Սոցիալական ցանցերը շփումից բացի արդեն նորություններ ստեղծող ու տարածող հարթակներ են: Այդտեղ կարելի է գտնել սկանդալային պատմություններ, հերոսներ ու կարդալ բամբասանքներ: Facebook-ը համաշխարհային լիդեր է, բայց ոչ Հայաստանում: Մեր երկրում Одноклассники ամեն օր այցելու է 780 հազ մարդ, որոնցից 272 հազարը բջջային տարբերակի օգտատերեր են: Երկրորդ տեղ զբաղեցնող Facebook-ն ամեն օր այցելու է 150 հազ մարդ:
Հայաստանում Одноклассники-ին ավելի շատ նախընտրում են տղամարդիկ, օգտագործողների 60 տոկոսն արական, 40 տոկոսն իգական սեռի են: Պավել Դուռովի Вконтакте սոցցանցերի թոփ հորիզոնականում զբաղեցնում է միայն 3-րդ տեղը: Odnoklassniki-ում այցելուների 48 տոկոսը լսում են երաժշտություն, 36տոկոսը խաղում խաղեր և միայն 14 տոկոսն օգտվում են վճարովի ծառայություններից: Շուտով նարնջագույն սոցցանցը կներկայանա նոր անակնկալով. Одноклассники-ին փակագծերը չի բացում, բայց նոր ծառայությունը կապված կլինի էլեկտրոնային առևտրի հետ:
| |
Դիտումներ: 925 | - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |