Գլխավոր էջ » Հոդվածներ » Նորություններ |
Մարտ 08, 2013 | 10:22 Google-ը կանանց տոնի առթիվ փոխել է լոգոտիպը. Այն հազիվ է նշմարվում նկարում, որտեղ տարբեր տարիքային խմբերի եւ ազգության գրեթե երեք տասնյակ կանանց դեմքեր են պատկերված։ Կուրսորը տեղափոխելիս մակագրություն է հայտնվում՝ «Կանանց միջազգային օր»։ Այս տարի գարնան առաջին տոնի՝ Կանանց միջազգային օրվա 105-ամյակն է համաշխարհային մակարդակով եւ մեկ դարը` Ռուսաստանի մակարդակով: Հիշեցնենք, որ տոնի հիմքում ընկել են 1857թ. մարտի 8-ի իրադարձությունները, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանի բանվորուհիները երթ էին կազմակերպել քաղաքի փողոցներով` բողոքելով ցածր աշխատավարձի եւ աշխատանքի վատ պայմանների դեմ: 1908թ. արդեն «դատարկ կաթսաների» երթ անցկացրած կանանց թոռնուհիներն այդ օրը պահանջել են մանկական աշխատանքի արգելք, ֆաբրիկաներում աշխատանքի պայմանների բարելավում եւ կանանց ձայնի իրավունքի տրամադրում: 1910թ. Կոպենհագենում Կանանց միջազգային կոնֆերանսում Կլարա Ցետկինն առաջարկել էր մարտի 8-ին նշել Կանանց միջազգային օրը` ի հիշատակ Նյու Յորքի իրադարձությունների: Ռուսաստանում այդ օրը նշվում է 1913թ.: Խորհրդային Միությունում մարտի 8-ը ոչ աշխատանքային օր է հայտարարվել 1965թ.: | |
Դիտումներ: 1097 | - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |