| Գլխավոր էջ » Հոդվածներ » Նորություններ | 
Ագենտ Մկնիկ
|  Այսօր կանդրադառնանք mouselock օնլայն ծառայությանը: Պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ. գտնվելով աշխատանքի վայրում կամ տանը անհրաժեշտություն է առաջանում որոշակի ժամանակով հեռանալ համակարգչի էկրանի մոտից: Եթե Ձեր բացակայության ժամանակ որևէ մեկը շարժում է Ձեր համակարգչի մկնիկը, ապա տվյալ պահին Ձեր էլ. փոստին ստանում եք հաղորդագրություն այն մասին, որ ինչ-որ մեկը շարժել է Ձեր մկնիկը և փորձում է օգտվել Ձեր համակարգչից: Այս ծառայության առաձնահատկությունն այն է, որ Ձեր էլ. փոստին է ուղարկվելու նաև մկնիկ շարժող անձնավորության լուսանկարը: Այսինքն մկնիկը շարժվելու դեպքում ծառայությունը համակարգչի Web camera-ով ավտոմատ լուսանկարում է մկնիկը շարժողին ու ուղարկում լուսանկարը: Ծառայությունից օգտվելը շատ պարզ է: Անհրաժեշտ է մուտք կատարել Ձեր Google հաշվի միջոցով, այնուհետև մկնիկով սեղմել 1-10 թվերից որև մեկի վրա:  Այնուհետև սլաքը դրեք նշված տարածքում ու քլիք արեք: Եթե ցանկանում եք, որ մեյլին ուղարկվի նաև մկնիկ շարժողի լուսանկարը, ապա տվեք համապատասխան թույլատվություն: | |
| Դիտումներ: 1142 | - Վարկանիշ -: 0.0/0 | 
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





